665 նոր դեպք ունենք. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակին նշելով, որ կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք, քանի որ զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել:
«Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը:
Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,-գրել է նա:
Կարծիքներ